10 նոյեմբերի 2012 - 17:08 AMT
«Եվրոֆայթեր Թայֆուն» կործանիչներ արտադրողի գրասենյակներում խուզարկություն է կատարվել

Եվրոպայի իրավապահ մարմինները բացահայտել են խոշոր կոռուպցիոն սխեմա: Գերմանական «Զյուդդոյչե Ցայթունգ» հրատարակության տվյալներով, Եվրոպական աէրոտիեզերական և պաշտպանական կոնցեռնի կողմից Ավստրիային 15 «Եվրոֆայթեր Թայֆուն» կործանիչների վաճառքի ժամանակ շահագրգիռ անձանց կաշառքներին հատկացվել է շուրջ 70 մլն եվրո, հաղորդում է Ռոսբալտը:

Կոնցեռնի գրասենյակներում կոռուպցիայի գործով արդեն կատարվել են խուզարկություններ: Ընկերության ղեկավարությունը հայտարարել է հետաքննության հետ սերտորեն համագործակցելու պատրաստակամության մասին: