5 մայիսի 2005 - 13:31 AMT
ՈՉ ԵՐԵՎԱՆԸ, ՈՉ ԱՆԿԱՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ԷՐԴՈՂԱՆԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ՉԵՆ ԵԿԵԼ
Այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը չի հաստատել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման մասին տեղեկատվությունը: ՀՀ ԱԳՆ ղեկավարի խոսքերով` ոչ Հայաստանի եւ ոչ էլ Թուրքիայի կողմից պաշտոնական առաջարկություն չի եղել: «Թուրքական ԶԼՄ-ների հրապարակումները Հայաստանի նախագահի հետ Թուրքիայի վարչապետի պատրաստվող հանդիպման մասին կարող է լինել ինչպես հուշվածք պաշտոնական անձանց կողմից, այնպես էլ լրագրողների ենթադրությունը»,- հայտարարել է Վ.Օսկանյանը: Մեկնաբանելով մի շարք երկրների եւ կազմակերպությունների ղեկավարների աջակցությունը թուրք վարչապետի` 1915 թվականի իրադարձությունների ուսումնասիրության նպատակով համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու մասին նախաձեռնությանը` Վ. օսկանյանը հայտարարել է. «Մենք հասկանում ենք նպատակը, որը հետապնդում է Թուրքիան` առաջարկելով ստեղծել պատմական հանձնաժողով: Սակայն ԵՄ-ը եւ, մասնավորապես, Գերմանիայի դաշնային կանցլեր Գերհար Շրեդերը տեսնում են դրանում` իր պատմությանն ավելի բաց հայացքով նայելու Թուրքիայի անկեղծ փորձը»,- հայտարարել է Վ.Օսկանյանը: