Բալասանյանի մամուլի խոսնակը հերքում է. Վարդան Ղուկասյանի աշխատասենյակում «ժուչոկ» չի հայտնաբերվել

Բալասանյանի մամուլի խոսնակը հերքում է. Վարդան Ղուկասյանի աշխատասենյակում «ժուչոկ» չի հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աշխատասենյակում «ժուչոկ» չի հայտնաբերվել: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հերքեց այս մասին մամուլում տարածված լուրերը: «Երբ որևէ դեպք է արձանագրվում, ու լրագրողները հարցնում են՝ եղել է, թե՞ ոչ, ես անկեղծ պատասխանում եմ: «Ժուչոկների» հետ կապված նման բան չի եղել: Ընդամենը եղել է վերանորոգում»,- ասաց Զոհրապ Եգանյանը:

Հիշեցնենք՝ այսօր «Առավոտ» օրաթերթը գրել էր, թե ԲՀԿ-ական իրենց աղբյուրների պնդմամբ՝ օրեր առաջ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առանձնասենյակի պատերը քանդուքարափ արած Սամվել Բալասանյանի ջանքերը ապարդյուն չեն անցել, նա այնտեղից 6 «ժուչոկ» է հայտնաբերել։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---