Պակիստանի իշխանությունները հայտարարել են տարրական կրթության զարգացման ծրագրի գործարկման մասին

Պակիստանի իշխանությունները հայտարարել են տարրական կրթության զարգացման ծրագրի գործարկման մասին

PanARMENIAN.Net - Պակիստանի իշխանությունները հայտարարել են տարրական կրթության զարգացման ծրագրի գործարկման մասին: Այն կվերաբերվի աղքատ ընտանիքներից միլիոնավոր երեխաների, որոնք չեն հաճախում դպրոց, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ծրագրի համաձայն, երեխաների ծնողները կստանան նյութական աջակցություն, եթե նրանց երեխաները սովորեն դպրոցում, ինչպես նաև պլանավորվում է նոր կրթական հաստատությունների շինարարություն:

Երկրի իշխանությունները հայտարարել են այդ մասին մեկ ամիս անց այն բանից հետո, երբ 14-ամյա ակտիվիստուհի և աղջիկների կրթության իրավունքների մարտիկ Մալալա Յուսուֆզայը վիրվորվել է թալիբների կողմից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---