Վանես Մարտիրոսյան. Լարան շատ «կեղտոտ» բռնցքամարտիկ է, գոտկատեղից ներքև և գլխով հարվածներ է հասցնում

Վանես Մարտիրոսյան. Լարան շատ «կեղտոտ» բռնցքամարտիկ է, գոտկատեղից ներքև և գլխով հարվածներ է հասցնում

PanARMENIAN.Net - «Լարան շատ «կեղտոտ» բռնցքամարտիկ է. մենամարտի ժամանակ նա միշտ գոտկատեղից ներքև և գլխով հարվածներ էր հասցնում: Նման գործողությունները նրա մոտ շատ լավ էին ստացվում»,-Լարայի հետ մենամարտից հետո ասել է հայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը:

Լաս Վեգասում կայացած մենամարտն ավարտվել է 9-րդ ռաունդում: Գլուխներով իրար բախվելուց հետո, Մարտիրոսյանի մոտ լուրջ վնասվածք էր առաջացել ձախ աչքի վերևում, և բժիշկը մրցավարին խորհուրդ է տվել դադարեցնել մենամարտը:

Մենամարտը դադարեցնելու պահին մրցավարների որոշումը ոչ ոքի է եղել, հաղորդում է allboxing.ru-ն:

Հայ բռնցքամարտիկը խոստովանել է, որ իրեն լավ է զգում և առաջիկայում ռևամշ մենամարտ կպահանջի:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---