12 նոյեմբերի 2012 - 11:34 AMT
Դիվանագետ. Ֆրանսիան ջանքեր է գործադրում Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար

Նոյեմբերի վերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահաները կայցելեն տարածաշրջան, երկուշաբթի օրը լրագրողներին հաղորդել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն: Նրա խոսքով, Ֆրանսիան` որպես ՄԽ համանախագահ երկիր, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է:

«Ֆրանսիան ջանքեր է գործադրում տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար»,- հավելել է Մոնյեն, հաղորդում է «Թրենդը»: