12 նոյեմբերի 2012 - 11:30 AMT
Սիրիայի հյուսիսում փոխհրաձգության արդյունքում սպանվել են 7 երեխաներ

Սիրիայի հյուսիսում գտնվող Հարեմ քաղաքում արտաշիրիմել են 7 երեխաների մարմիններ, կիրակի օրը հայտարարել է պետական հեռուստատեսությունը, հավելելով, որ երեխաները սպանվել են այն բանից հետո, երբ զինված խմբերը փոխհրաձգություն են սկսել շրջանում, հաղորդում է Xinhua-ն:

Շատ մարմիններ գտնվում են Հարեմում փլատակների տակ, որը դարձել է կառավարական զորքերի և զինված ապստամբների միջև դաժան ընդհարումների վկան: