12 նոյեմբերի 2012 - 12:08 AMT
Նախագահի էպոսագետ թեկնածուն պատրաստվում է վճարել Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրագրավը

ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը անակնկալ ունի նախագահի մեկ այլ թեկնածու՝ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի համար: Վարդան Սեդրակյանը պատրաստ է վճարել Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրագրավը.«Ես մի պայմանով եմ տալիս այդ գումարը. եթե Րաֆֆի Հովհաննիսյանը չկարողանա հաղթահարել 5 տոկոսի շեմը, այդ գումարը կմնա պետությանը, իսկ եթե ոչ՝ ապա պետք է վերադարձնի այդ գումարը ինձ: Ես դա տրամադրում եմ միմիայն որպես ընտրագրավ, և Րաֆֆի Հովհաննիսյանը այն չպետք է ծախսի նախըտրական քարոզարշավի վրա»,-ասօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սեդրակյանը: Էպոսագետ թեկնածուի խոսքով՝ ինքը պատրաստ է վճարել այդ գումարը, քանի որ համոզված է, որ Հովհաննիսյանը ընտրակեղծիքի չի դիմի և ընտրությունների ժամանակ արդար կլինի:

Սեդրակյանը Րաֆֆի Հովհաննիսյանին իր մրցակիցը չի համարում, քանի որ Հովհաննիսյանի նախըտրական ծրագիրը արժանի մրցակից չէ «Սասնա ծռեր էպոսին», իսկ իր ծրագրի հիմքում ընկած է էպոսը: