12 նոյեմբերի 2012 - 13:39 AMT
Հոլանդական հեռուստաալիքը պատմել է ԼՂՀ մասին, ադրբեջանցիներին դա «դուր չի եկել»

Ադրբեջանա-նիդերլանդական երիտասարդական կազմակերպությունը (AzJN) և Արտերկրում սովորող ադրբեջանցի ուսանողների ու շրջանավարտների միջազգային համաժողովը բողոքի ակցիա են անցկացրել հոլանդական Հիվերսուն քաղաքում:

Հոլանդիայի ազերի երիտասարդներին «դուր չի եկել», որ BNN հեռուստաընկերության մաս կազմող Holland-3 հեռուստաալիքը զբոսաշրջային հաղորդման մեջ ներկայացրել է ԼՂՀ-ն որպես անկախ պետություն:

Ինչպես ասել է ASAIF համակարգողը Բելգիայում, ակցիային ավելի շատ ադրբեջանցիներ են մասնակցել, քան նախատեսվում էր: Նրանք մտադիր էին աշխարհին հասցնել «Ադրբեջանի արդար ձայնը»:

Ադրբեջանցի երիտասարդներն առաջարկել են ալիքի ղեկավարությանն այցելել Ադրբեջան կամ Հարավային Կովկաս «մանրամասն տեղեկություններ ստանալու համար», հայտնել է SalamNews-ը: