Սիրիայում` Թուրքիայի սահմանից ոչ հեռու հուժկու պայթյուն է որոտացել

Սիրիայում` Թուրքիայի սահմանից ոչ հեռու հուժկու պայթյուն է որոտացել

PanARMENIAN.Net - Սիրիական Ռասուլայն քաղաքում, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանին, հուժկու պայթյուն է որոտացել, հաղորդում է Sabah-ը:

Հաղորդվում է, որ կառավարական ՌՕՈւ ուղղաթիռները գնդակոծության են ենթարկել Սիրիայի ազատ բանակի վերահսկողության տակ գտնվող Ռասուլայն բնակավայրը: Զոհերի մասին տեղեկություններ առայժմ չկան:

Օդային հարվածի ընթացքում թուրքական Շանլիուրֆա նահանգի Ջեյլանպինար շրջանի բնակիչները տարհանվել են այլ շրջաններ:

Սիրիայում մեկ ու կես տարուց ավելի է չեն դադարում բախումները զինված ընդդիմության և կառավարական զորքերի միջև: Այս ընթացքում, ըստ տարբեր աղբյուրների զոհվել է մոտ 35 հազար մարդ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---