Երևանում Եվրասիական միջկուսակցական խորհրդակցություններ են ընթանում

Երևանում Եվրասիական միջկուսակցական խորհրդակցություններ են ընթանում

PanARMENIAN.Net - Երևանում անցկացվում են Եվրասիական միջկուսակցական խորհրդակցություններ, որոնց մասնակցում են ռուսական «Միասնական Ռուսաստանի», ուկրաինական «Տարածաշրջանների կուսակցությունների», Ղազախստանի «Նուր Օրտան» ազգային-ժողովրդավարական կուսակցության, ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի անդամներ, ինչպես նաև որպես դիտորդներ ներկա են «Ազատ Հայրենիք» կուսակցության և ԼՂՀ «Արցախի Ժողովրդավարական կուսակցության» ներկայացուցիչները, Հայաստանում Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և Ղազախստանի դեսպաններ:

Խորհրդակցությունների նպատակն է ԱՊՀ երկրների կուսակցությունների միջև կապերի ամրապնդման համար նոր հարթակի մշակումը, փորձի փոխանակումը, ԱՊՀ երկրներում ժողովրդավարական գործընթացների հետ կապված հարցերի քննարկումը և այլն:

Խորհրդակցության մասնակիցներին ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ուղերձում, որն ընթարցել է ՀՀԿ անդամ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ նախագահը համոզմունք է արտահայտել, որ ԱՊՀ ինտեգրացիոն գործընթացներում կուսակցական կառույցների ներգրավումը նոր ազդակ կհաղորդի նախանշված ծրագրերին:

«ՀՀԿ-ն` որպես «Միասնական Ռուսաստան» կուսակցության հետ այս հանդիպման համանախաձեռնող և համակազմակերպիչ, ներդրել է բոլոր ջանքերը` համատեղ աշխատանքն ամենաարդյունավետ կերպով կազմակերպելու համար: Մենք պատրաստ ենք հետագայում ևս անել մեզանից կախված ամեն բան` մեր պետությունների միջև միջխորհրդարանական, միջկառավարական կապերն ամրապնդելու համար»,-ասվում է Սերժ Սարգսյանի ուղերձում:

Նմանատիպ օրակարգով հաջորդ միջկուսակցական խորհրդակցությունները կանցկացվեն դեկտեմբերի 3-ին Սանկտ Պետերբուրգում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---