12 նոյեմբերի 2012 - 13:37 AMT
Լույս է տեսել GeoGebra ծրագրի ուսուցման դասագիրք

«Անտարես» հրատարակչությունը հրատարակել է GeoGebra ծրագրի ուսուցման դասագիրք: «Դինամիկ մաթեմատիկա բոլորի համար» խորագրով գրքում ներկայացված են GeoGebra-ի հիմնական հնարավորությունները, գործիքները, հրամաններն ու առանձնահատկությունները: Առաջարկվող բազմաթիվ լաբորատոր աշխատանքները ներկայացնում են ամենօրյա դասապրոցեսում GeoGebra-ի օգտագործման հնարավոր տարբերակները:

Գրքին կից լազերային սկավառակը պարունակում է ինչպես նրանում դիտարկվող բոլոր ուսուցողական օրինակների, այնպես էլ դասապրոցեսում GeoGebra ծրագրի կիրառման հնարավորությունները ներկայացնող լաբորատոր աշխատանքների GeoGebra ֆայլերը: Լազերային սկավառակը պարունակում է նաև տարբեր թեմաներով մեծաքանակ ինտերակտիվ մոդելներ: