12 նոյեմբերի 2012 - 15:12 AMT
Ուկրաինայի յոթերորդ գումարման խորհրդարանի կազմում երեք հայ կա

Ուկրաինայի յոթերորդ գումարման խորհրդարանի կազմում երեք հայազգի պատգամավոր կա, հայտնում է Analitika.at.ua-ն:

Ուկրաինայի Գերագույն ռադայում կաշխատեն ՈւՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանը, գործարար Մվեր Մխիթարյանը, Խարկովի շրջանի նախկին նահանգապետ Արսեն Ավակովը, որը ներկայացնում է միավորված ընդդիմությունը:

Նախորդ գումարման Ռադայում կար երկու հայ պատգամավոր՝ Նվեր Մխիթարյանն ու Գարեգին Արուտյունովը:

Առաջիկայում Ուկրաինայի հայերի միությունը մտադիր է հրավիրել հայ պատգամավորներին ընդհանուր ժողովի, որտեղ քննարկվելու են Ուկրաինայի հայ համայնքի համախմբման հարցերը: Եվ մոտ 30 մեր հայրենակիցներ տեղական խորհուրդների պատգամավորներ են, հայ է նաև Ռադիվիլով քաղաքի քաղաքապետը: