6 մայիսի 2005 - 11:25 AMT
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերը քննադատել է Գերմանիայի դիրքորոշումը հայկական հարցում: Նրա խոսքերով` Բունդեսթագում քննարկվող Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի նախագիծը անհամատեղելի է թուրք-գերմանական բարեկամության հետ: «Եթե Սեզերը զրուցեր Գերմանիայի կանցլեր Գերհարդ Շրեդերի հետ, ապա կստիպեր նրան հուզվել»,- գրում է թուրքական «Միլլեթ» թերթը: