Վարդան Ոսկանյանը՝ Իրանում մեկնարկած ՀՕՊ զորավարժությունների մասին

Վարդան Ոսկանյանը՝ Իրանում մեկնարկած ՀՕՊ զորավարժությունների մասին

PanARMENIAN.Net - Այսօր առավոտյան Իրանում մեկնարկեցին ՀՕՊ «Վելայաթ-4» լայնածավալ զորավարժությունները: Այս մասին հայտնեց IRNA գործակալությունը:

Իրանագետ Վարդան Ոսկանյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Միացյալ նահանգների համար այս զորավարժությունները լուրջ քայլերի անցնելու ազդակ չեն լինի:

«ԱՄՆ և արևմուտքը միշտ արձագանքում են Իրանում անցկացվող ցանկացած զորավարժության, այս անգամն էլ բացառություն չի լինի, բայց միայն հայտարարություններ կհնչեն», - ասաց նա:

Վարդան Ոսկանյանը նշեց նաև, որ հենց ՀՕՊ համակարգերի լայնածավալ զորավարժություններն աննպատակ չեն:

«Եթե Իրանի վրա հարձակում, այնուամենայնիվ, լինի, ցամաքային պատերազմ չի լինելու: ԱՄՆ օդուժն է աշխատելու և, բնականաբար, Իրանը պատրաստվում է հենց դրան»,- ասաց նա:

Զորվարժություններն անցնում են Իրանի 8 գավառներում: Մասնակցում են Իրանի ԶՈւ, Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի ստորաբաժանումները և «Բասիջ» կամավորական ջոկատները: Զորավարժություններին մասնակցում են F-4, F-5, F-7, F-14, Սու-14, ՄիԳ-29, ինչպես նաև հետախույզ ինքնաթիռներ: Նախորդ «Վելայաթ-3» զորավարժությունները 2011 թվականին են տեղի ունեցել:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---