6 մայիսի 2005 - 12:58 AMT
«INTEL-Ի ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՕՐԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Մայիսի 4-ից 6-ը Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանում անցկացվեցին Intel-ի համակարգչային գիտելիքների օրեր: Միջոցառումների ընթացքում ցուցադրվել են «Intel Centrino» նորագույն տեխնոլոգիայի բազայի հիման վրա Հայաստանում արտադրվող նոր նոթբուքերը, ինչպես նաեւ` ցանցային կառավարման նոր ծրագիր եւ հատուկ այս համակարգի համար ստեղծված միկրոսխեմաներ: Ցուցահանդեսի հիմնական թեմատիկ ուղղություններից էին` մաթեմատիկական մոդելավորումը, մուլթիմեդիան կրթություն մեջ, 3D դիզայն, ինչպես նաեւ մոբիլ սարքերի կիրառումը տարբեր ոլորտներում: Ինչպես PanARMENIAN.NET-ի .am խմբագրությանը հայտնել է Intel ընկերության ներկայացուցիչ Ռենատ Մինաժզինովը` «Intel Centrino» համակարգի ստեղծման աշխատանքներին մասնակցում են տասնյակից ավելի հայ մասնագետներ: Եռօրյա միջոցառման վերջին օրն անցկացվել է սեմինար, որի ընթացքում Intel-ի մասնագետները պատմեցին աշխարհում նորագույն տեխնոլգիաների ոլորտում տեղի ունեցած նորությունների մասին: Բացի այդ, «Intel» եւ «UNICOMP» ընկերության կողմից հանձնվել են նվերներ եւ խաղարկվել են մրցանակներ: Գլխավոր մրցանակն էր «Intel Centrino» նորագույն տեխնոլոգիայի բազայի հիման վրա ստեղծված Unicomp նոթբուքը: Խաղարկությանը մասնակցել են միայն Ճարտարագիտական համալսարանի ուսանողները: Մեկ նոթբուք էլ ընկերությունները նվիրեցին համալսարանի ռեկտորատին: