Ֆրանսուա Օլանդն ընդունել է հաջորդ տարի պետական այցով Հայաստան այցելելու հրավերը

Ֆրանսուա Օլանդն ընդունել է հաջորդ տարի պետական այցով Հայաստան այցելելու հրավերը

PanARMENIAN.Net - Ելիսեյան պալատում ավարտվել է Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանի և Ֆրանսուա Օլանդի հանդիպումը: Հանդիպումից հետո ՀՀ նախագահը լրագրողներին հայտարարել է, որ Հայաստանը շահագրգռված է էլ ավելի զարգացնելու համագործակցությունը Ֆրանսիայի հետ: Նա նաև հայտարարել է, որ հպարտանում է այն բանով, որ Ֆրանսիայում մոտ կես միլիոն հայ է ապրում, որոնց համար Ֆրանսիան երկրորդ հայրենիքն է դարձել: Սերժ Սարգսյանը նաև հրավիրել է Ֆրանսուա Օլանդին հաջորդ տարի այցելել Հայաստան պետական այցով: Ֆրանսիայի նախագահն ընդունել է հրավերը:

Իր հերթին Ֆրանսուա Օլանդը, նշելով հարաբերությունների բարձր մակարդակը Ֆրանսիայի ու Հայաստանի միջև, նշեց, որ հարկավոր է զարգացնել նաև այդ հարաբերությունների տնտեսական բաղադրիչը: Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորմանը՝ Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ամեն ինչ կանեն բանակցային գործընթացի վերսկսման համար:

Բանակցությունները գործնականում դադարեցին, երբ Հունգարիան արտահանձնեց մարդասպան Սաֆարովին, որին Ադրբեջանում ներում շնորհվեց և որը հերոսացվեց:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---