12 նոյեմբերի 2012 - 20:12 AMT
Կիևը նշել է գազի գինը, որը ձեռք է բերում ոչ «Գազպրոմից»

Գազի հազար խմ-ը, որը Ուկրաինան գնում է գերմանական RWE-ից, տեղի «Նավթոգազ Ուկրաինի» պետական ընկերության համար արժի 360 դոլար: Այդ մասին, մեջբերելով էներգետիկայի նախարարությունում անանուն աղբյուրները, գրում է «Կոմերսանտ Ուկրաինա» հրատարակությունը: Համեմատության համար նույն ծավալի ռուսական գազն արժի 430 դոլար:

Մինչև 2013-ի մայիսը RWE-ն պլանավորում է Ուկրաինա առաքել հինգ միլիարդ խմ գազ, իսկ մինչև 2013-ի վերջ՝ 8 մլրդ: