Իսպանիայում մտադիր են արգելել վարկային կազմակերպություններին տներից վտարել անվճարունակ մարդկանց

Իսպանիայում մտադիր են արգելել վարկային կազմակերպություններին տներից վտարել անվճարունակ մարդկանց

PanARMENIAN.Net - Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյը մտադիր է շտկումներ մտցնել երկրի գործող օրենսդրության մեջ, որոնք կարգելեն վարկային կազմակերպություններին հիփոթեքով ձեռք բերված տներից վտարել անվճարունակ քաղաքացիներին:

Երկրի կառավարությունը նման միջոցների կգնա պարտապան Ամայա Էգանայի ինքնասպանությունից հետո, ով ինքնասպան է եղել այն պատճառով, որ նրան փորձել են զրկել իր տնից: Էգանան ընթացիկ ամսում դարձել է երկրորդ մարդը, ով ինքնասպան է եղել հիփոթեքի հետ կապված խնդիրների պատճառով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---