ԲՌՀՉՀ երկրները մտադիր են ստեղծել միավորված արժութային ռեզերվ

ԲՌՀՉՀ երկրները մտադիր են ստեղծել միավորված արժութային ռեզերվ

PanARMENIAN.Net - ԲՌՀՉՀ երկրները (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ) մտադիր են ստեղծել միավորված արժութային ռեզերվ: Փաստաթղթերի համաձայն, արժութային ռեզերվը պետք է հասանելի լինի ԲՌՀՉՀ այն երկրներին, որոնց մոտ դժվարություններ կառաջանան վճարային բալանսների հետ: Բացի դրանից, երկրները պլանավորում են ստեղծել զարգացման ընդհանուր բանկ զարգացող երկրներում նախագծերի ֆինանսավորման համար:

Ընդհանուր ռեզերվի հաշվին ԲՌՀՉՀ երկրները պատրաստվում են խուսափել միջոցների հնարավոր պակասից՝ կապված համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետ: Զարգացող պետությունները բազմիցս դժգոհություն են հայտնել նրանից, որ ԱՄՀ-ում որոշումների զգալի մասն ընդունում են եվրոպական երկրները և ԱՄՆ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---