7 մայիսի 2005 - 08:29 AMT
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԲՈՂՈՔԸ ՌԴ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բյուլենթ Առինչը հետաձգել է գալիք հունիսին պլանավորված իր այցելությունը Ռուսաստան` ի նշան բողոքի, որ ապրիլին Ռուսաստանի Պետական Դուման ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող հայտարարություն, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Փոխանցելով Թուրքիայի խորհրդարանի նախագահի գրասենյակի այդ հաղորդագրությունը, «Ասոշիեյթեդ Փրես» գործակալությունը հավելում է, որ մի շարք երկրներ` այդ թվում Արգենտինան, Lեհաստանը, Կանադան, Ֆրանսիան, Ռուսաստանը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իսկ հայկական սփյուռքը «ճնշում է գործադրում» ԱՄՆ կոնգրեսի վրա, որպեսզի վերջինս նույնպես ընդունի Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ: