«ՀԺ». Որքա՞ն փող ունի Հովիկ Աբրահամյանն ըստ հայտարարագրի

«ՀԺ». Որքա՞ն փող ունի Հովիկ Աբրահամյանն ըստ հայտարարագրի

PanARMENIAN.Net - Պաշտոնական տվյալներով, մոտ 40 տոկոս աղքատության ցուցանիշ ունեցող Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ըստ մայիսի 6-ի ԱԺ ընտրություններից առաջ ներկայացրած հայտարարագրի, ունի 290 միլիոն ղրամ և 2 միլիոն 50 հազար ԱՄՆ դոլար։ Տեղեկությունը քաղված է parliamentmonitoring.am կայքից։

«Աբրահամյանի հաշվետու տարվա եկամուտը կազմել Է 43 միլիոն 484 հազար 900 դրամ, որից 40 միլիոնը՝ գյուղմթերքի իրացումից ստացված եկամուտ։ Պարզ չէ, սակայն, թե ում գյուղատնտեսական հողերում Է պտուղ աճեցրել և իրացրել Հովիկ Աբրահամյանը, եթե հայտարարագրի «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրված Է միայն 3 բնակարան Երևանում՝ 683 քմ ընդհանուր մակերեսով և 1 ավտոկանգառ՝ 18 քմ մակերեսով»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---