13 նոյեմբերի 2012 - 10:35 AMT
Նովակ Ջոկովիչը դարձել է ATP-ի Ամփոփիչ առաջնության հաղթող

ATP-ի առաջին համար Նովակ Ջոկովիչը ATP-ի Ամփոփիչ առաջնության եզրափակչում հաղթանակ է տարել երկրորդ համար Ռոժեր Ֆեդերերի նկատմամբ:

Առաջին սեթում Ջոկովիչը հաղթանակ է տարել 7:6 հաշվով, իսկ երկրորդ սեթում` 7:5: Հանդիպումը տևել է 2 ժամ 15 րոպե:

Ջոկովիչն իր կարիերայի մեջ երկրորդ անգամ դարձել է ATP Ամփոփիչ առաջնության հաղթող` կրկնելով 2008-ի հաջողությունը:

Ֆեդերերն Ամփոփիչ առաջնության վեցակի հաղթող է:

Լոնդոնում հաղթանակը Ջոկովիչին կբերի 1.760.000 դոլար և 1500 վարկանիշային միավորներ: Ֆեդերերը կստանա 875.000 դոլար և 800 միավոր ATP վարկանիշում: