13 նոյեմբերի 2012 - 11:08 AMT
Անկարան բողոքի նոտա է հղել Դամասկոսին Թուրքիայի հետ սահմանակից սիրիական շրջանների գնդակոծության պատճառով

Թուրքիան բողոքի նոտա է հղել Սիրիային, կապված միջադեպի հետ, որը տեղի է ունեցել երկուշաբթի օրը թուրքական Ջեյլանպինար քաղաքում, հայտարարել է ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն իր իտալացի գործընկեր Ջուլիո Տերզիի հետ Հռոմում կայացած համատեղ մամլո ասուլիսում, հաղորդում է Անադոլու գործակալությունը:

«Մենք տեղեկացրել ենք ՄԱԿ Անվտանգության խորհրդին և ՆԱՏՕ-ին Ջեյլանպինարում իրավիճակի մասին»,- ասել է նախարարը և հավելել, որ Բաշար Ասադի ռեժիմը պատասխանատվություն է կրում նրա համար, ինչ տեղի է ունեցել:

Սիրիական ՌՕՈՒ ուղղաթիռների կողմից թուրքական սահմանի մոտ գտնվող Ռասուլայն քաղաքի գնդակոծության արդյունքում վիրավորվել են Թուրքիայի մի քանի քաղաքացիներ:

Ավիահարձակման ժամանակ Սիրիային սահմանակից թուրքական Ջեյլանպինար շրջանի բնակիները տարհանվել են այլ շրջաններ: