Քաղաքագետ. Գործող նախագահի դեմ կարող է պայքարել միայն ԲՀԿ թեկնածուն

Քաղաքագետ. Գործող նախագահի դեմ կարող է պայքարել միայն ԲՀԿ թեկնածուն

PanARMENIAN.Net - Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանն, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ներքաղաքական զարագացումներին ասաց, որ ներկա խաղաղաությունը խաբուսիկ է և քաղաքական ուժերը հիմա զբաղված են բանակցություններով և թեկնածուներ ընտրելով: Գլխավոր ինտրիգը դեռ պահպանվում է, բոլոր քաղաքական ուժերը փորձում են ազդել քաղաքական գործընթացների վրա:

Քաղաքագետի խոսքով՝ նախագահական ընտրություններում գլխավոր ֆավորիտը գործող նախագահն է.«Սերժ Սարգսյանն իրական մրցակից կունենա, եթե ԲՀԿ-ն որոշի աջակցել այլ թեկնածուի: Այդ թեկնածուն կարող է լինել կամ Գագիկ Ծառուկյանը կամ Վարդան Օսկանյանը»: Քաղաքագետի խոսքով՝ եթե ՀՀԿ-ն անի այն առաջարկը, որից ԲՀԿ-ն չի կարողանա հրաժարվել, ընտրությունները ընդամենը տեխնիկական խնդիր կլուծեն:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---