7 մայիսի 2005 - 10:16 AMT
ԼՂՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ ԵՆ ՓՈԽԱՆՑԵԼ ԵՐԵՔ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ
Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններն ադրբեջանական կողմին են փոխանցել երեք ադրբեջանցի ռազմագերիներին: Փոխանցումը տեղի է ունեցել ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Աղդամի ուղղության վրա: Այն իրականացվել է ԼՂՀ իշխանությունների որոշմամբ եւ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության միջնորդությամբ` ադրբեջանական կողմից իրենց զինծառայողներին ընդունելու մասին համաձայնությունը ստանալուց հետո, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի հինգերորդ պաշտպանական տարածքի զինծառայողները փետրվարի 15-ին հայտնաբերել եւ գերի են վերցրել երեք ադրբեջանցի զինվորների` Հայալ Աբդուլլաեւին, Հիքմեթ Թաղիեւին եւ Ռուսլան Բաքիրովին: