13 նոյեմբերի 2012 - 14:27 AMT
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը կծանոթացնի քանդակագործ Արա Սարգսյանի գեղարվեստական ժառանգությանը

Նոյեմբերի 15-ին` ժ. 19:00-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնը կազմակերպում է «Արա Սարգսյան: Արվեստի հերոսը» խորագրով հանդիպում: Երեկոն տեղի կունենա «Հանդիպում արվեստի հետ» միջոցառումների շարքի շրջանակում և նվիրված է արվեստագետի 110-ամյակին:

Հանդիպման շրջանակում արվեստագիտության թեկնածու Արթուր Ավագյանը կներկայացնի քանդակագործ Արա Սարգսյանի գեղարվեստական ժառագությունը: Դրան կհաջորդի տեսանյութի դիտում, որից հետո կներկայացվի արվեստագետի բանաստեղծական ժառանգությունը:

Միջոցառման մուտքն անվճար է, ըստ նախնական գրանցման և հրավիրատոմսերի:

«Հանդիպում արվեստի հետ» միջոցառումների շարքը մեկնարկել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնում 2010 թ. հոկտեմբերից:

Ամեն ամիս կազմակերպվող այս միջոցառումները նվիրված են հայ և համաշխարհային արվեստագետներին և մշակութային կարևորագույն իրադարձություններին: