13 նոյեմբերի 2012 - 14:42 AMT
ՀՀ նախագահը Ղարաբաղի մասին. Համաձայնությունը, որը հիմնված չէ հստակ և բոլորի համար ընդունելի սկզբունքների վրա, անկենսունակ է

Առանց հիմնարար սկզբունքների համաձայնեցման ղարաբաղյան կարգավորման հարցում անհնար է խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ֆրանսիական «Ֆիգարո» թերթին տված հարցազրույցում: «Բաքուն հրաժարվում է որպես հիմք ընդունել միջազգային միջնորդների առաջարկները՝ համարելով, որ անմիջապես կարելի է բանակցել խաղաղ համաձայնագրի շուրջ, առանց հիմնարար սկզբունքների համաձայնեցման»,-ասել է Սարգսյանը:

Ըստ ՀՀ նախագահի, համաձայնությունը, որը «հիմնված չէ հստակ և բոլորի համար ընդունելի սկզբունքների վրա, անկենսունակ է»: