13 նոյեմբերի 2012 - 15:44 AMT
Թուրքիան որոշել է մինչև փետրվար հետաձգել իսրայելցի 4 սպաների դատավարությունը

Թուրքիան որոշել է մինչև փետրվար հետաձգել իսրայելցի 4 սպաներիդատավարությունը: Վերջիններս մեղադրվում են 2010-ի մայիսին Mavi Marmara նավի վրա հարձակում գործելու մեջ: Նավը փորձել է ճեղքել Գազայի շրջափակումը: Նավի ուղևերների և իսրայելցիների ընդհարման արդյունքում զոհվել է Թուրքիայի 9 քաղաքացի:

Թուրք դատախազները պահանջում են իսրայելական բանակի 4 բարձրագույն սպաների համար ցմահ ազատազրկում: Նրանք մեղադրվում են դաժանություններ և սպանություններ խրախուսելու մեջ: