13 նոյեմբերի 2012 - 16:09 AMT
Սիրիայի ՌՕՈւ հարվածել են գրոհայինների դիրքերին Թուրքիային սահմանակից Ռաս էլ Այն քաղաքում

Նոյեմբերի 13-ին Սիրիայի ՌՕՈւ հարվածել են Թուրքիային սահմանակից Ռաս էլ Այն քաղաքում գրոհայինների դիրքերին: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը` հղելով «Ռոյթերսին»:

Սիրիայի ՌՕՈւ գնդակոծել է ապստամբների այս դիրքերը նաև երկուշաբթի օրը` ոչնչացնելով առնվազն 7 իսլամիստների: Քաղաքը գրավվել է ՍԱԲ գրոհայինների կողմից նախորդ շաբաթ: Ըստ որոշ տվյալների գրոհայինները Սիրիա են թափանցել Թուրքիայի տարածքից:

Քաղաքի քուրդ բնակչությունը թշնամաբար է ընդունել գրոհայիններին և իշխանություններից օգնություն խնդրել: