10 մայիսի 2005 - 08:00 AMT
ԿՐԱՍՆՈԴԱՐՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ
Մայիսի 25-ին Կրասնոդարի մարզային համերգասրահում տեղի կունենա տոնական համերգ` նվիրված «Հայաստանի առաջին հանրապետության օրվան», հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Միջոցառումը նախապատրաստվել է Կրասնոդարի երիտասարդական «Երկիր» միավորման ուժերով, որի նախագահն է Հունանյան Դիանան: Համերգի ծրագրում ընդգրկված են երիտասարդ երգիչների ելույթներ, «Արաքս» պարային կոլեկտիվը, վոկալ-գործիքային համույթ եւ ԿՎՆ-ի «Կուբանի հայեր» թիմը: Սպասվում են նաեւ Կրասնոդարի մարզի մի շարք հայկական համայնքների ստեղծագործական երիտասարդական կոլեկտիվների ելույթներ: