13 նոյեմբերի 2012 - 16:43 AMT
Ո՞ւր է գլորվում Եվրոպան. Բրյուսելում արգելել են ամանորյա եղևնին` մահմեդականներին չվիրավորելու համար

Բրյուսելում արգելել են տոնական եղևնին, որպեսզի մահմեդականների կրոնական զգացմունքները չվիրավորվեն: Եղևնու փոխարեն քաղաքի կենտրոնում կկանգնեցվի մեծ քանակությամբ էկրաններից բաղկացած 25-մետրանոց կառուցվածք:

Բելգիացիները 2013թ կդիմավորեն առանց Ամանորի կարևորագույն խորհրդանիշերից մեկի` առանց մշտադալար եղևնու: Բրյուսելի իշխանությունները կարծում են, որ քաղաքի կենտրոնում քրիստոնեական գլխավոր խորհրդանիշերից մեկի տեղադրումը կարող է վիրավորել մահմեդականների կրոնական զգացմունքները, հաղորդում է «Վեստի. Ru-ն»:

Բրյուսելի բնակիչները պատրաստվում են բողոքարկել տեղի իշխանությունների որոշումը: Դեկտեմբերի 8-ին նրանք դուրս կգան քաղաքի գլխավոր հրապարակ իրենց եղևնիներով: