13 նոյեմբերի 2012 - 16:53 AMT
ՈւԵՖԱ-ն կքննարկի EURO-2020-ը դեկտեմբերի 7-ին անցկացնելու գաղափարը

2020թ Եվրոպայի առաջնությունը կարող է անցկացվել Եվրոպայի 13 քաղաքներում: Այս միտքը ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին պատրաստվում է քննարկման դնել Եվրոպական ֆուտբոլային միության գործադիր կոմիտեում դեկտեմբերի 7-ին: Իսկ առաջնությունը այդ ձևաչափում անցկացնելու որոշումը կարող է հաստատվել 2013-ի հունվարին:

Bild-ի տվյալներով, EURO-2020-ի խաղերը կանցկացվեն Մոսկվայի, Բեռլլինի, Մադրիդի, Լիսսաբոնի, Հռոմի, Լոնդոնի, Ամստերդամի, Զագրեբի, Աթենքի, Բազելի, Փարիզի և Բրյուսելի մարզադաշտերում: Իսկ Ստամբուլը պետք է ընդունի կիսաեզրափակիչն ու եզրափակիչը, փոխանցում է sport-express.ru-ն: