13 նոյեմբերի 2012 - 17:00 AMT
Կահիրեում ընթանում է սիրիական հակամարտության կարգավորման ԵՄ և ԱՊԼ երկրների ԱԳ նախարարների երկրորդ ժողովը

Երեքշաբթի օրը Կահիրեում ԱՊԼ-ի շտաբում մեկնարկել է ԵՄ և ԱՊԼ երկրների ԱԳ նախարարների ժողովը: Հանդիպման հիմնական հարցը Սիրիայում տիրող ճգնաժամն է և հակամարտության կարգավորման ուղիները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

ԱՊԼ-ն մի քանի ժամ առաջ ճանաչել է վերջերս ձևավորված սիրիական ընդդիմության լեգիտիմությունը և կոչ արել կոալիցիան համարել «սիրիացիների օրինական ներկայացուցչությունով»:

Ժողովին մասնակցում են ԱՊԼ կազմում ներառված արաբական երկրներից շատերի, իսնչպես նաև եվրոպական 17 պետությունների ԱԳ նախարարները: Կահիրեի բանակցություններում եվրոպական կողմը գլխավորում է Քեթրի Էշթոնը: Ենթադրվում է, որ հանդիպման ընթացքում ելույթ կունենա Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին:

Հանդիպման երկրորդ կարևոր հարցը ՄԱԿ-ում Պաղեստինի կարգավիճակի փոփոխությունն է` դիտորդ-սուբյեկտից մինչև դիտորդ-պետություն: