13 նոյեմբերի 2012 - 17:12 AMT
ԱՊԼ-ն քննարկել է իսրայելական ՌՕՈւ հարձակումը սուդանական «Յարմուկ» զենքի գործարանի վրա

ԱՊԼ-նքննադատել է իսրայելական ՌՕՈւ-ի հարձակումը սուդանական «Յարմուկ» սպառազինության գործարանի վրա, երեքշաբթի օրը հաղորդել են սուդանական ԶԼՄ-ները:

«Իսրայելի հարձակումը գործարանի վրա միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության, ինչպես նաև Սուդանի ինքնիշխանության ակնհայտ խախտում է, ինչը սպառնալիք է հանդիսանում միջազգային անվտանգությանն ու խաղաղությանը և պահանջում է ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից հաստատակամ քննադատություն»,-ասվում է հանդիպման արդյունքում արված հայտարարությունում:

Խորհուրդը պահանջել է Իսրայելից պատասխանատվություն ստանձնել արարքի համար և Սուդանին հասցված վնասի համար փոխհատուցում վճարել:

Վերջին երեք տարիների ընթացքում Իսրայելը երրորդ անգամ է ռմբակոծում սուդանական օբյեկտները, որի տարածքով, Իսրեյլի կարծքիով, զենք է տեղափոխվում Գազայի հատված: