13 նոյեմբերի 2012 - 17:38 AMT
«Նոր ԻՌԱ» խմբավորումը ստանձնել է հյուսիսիռլանդացի բանտապահի սպանության պատասխանատվությունը

«Նոր ԻՌԱ» կամ ուղղակի ԻՌԱ խմբավորումը ստանձնել է հյուսիսիռլանդացի բանտապահի սպանության պատասխանատվությունը:

The Irish News թերթի խմբագրությանը հասցեագրված հաղորդագրության մեջ ահաբեկիչները հայտարարել են, որ Բլեքը սպանվել է որպես բողոքի նշան ընդդեմ Օլստերի բանտում կալանավորների կեցության պայմանների, որտեղ կալանքի տակ են նաև ահաբեկչության համար դատապարտված ակտիվստ հանրապետականները:

Իռլանդացի ահաբեկիչները զինված պայքար են մղում Հյուսիսային Իռլանդիան Իռլանդիայի Հանրապետության ինքնիշխանության տակ վերադարձնելու համար, հայտնում է Լենտա.ռու-ն: