13 նոյեմբերի 2012 - 18:23 AMT
2013 թ. ԱՊՀ-ում կլինի Բնապահպանական մշակույթի ու շրջակա միջավայրի պաշտպանության տարի

Հաջորդ 2013 թ. ԱՊՀ-ում կլինի Բնապահպանական մշակույթի ու շրջակա միջավայրի պաշտպանության տարի, հայտնել է ԱՊՀ գործկոմի ղեկավար Սերգեյ Լեբեդևը լրագրողներին Մինսկում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ըստ Սերգեյ Լեբեդևի, այդ թեման առաջնային է համարվել ԱՊՀ համագործակցության համար 2013թ.:

ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը կանցնի դեկտեմբերի 5-ին Աշխաբադում: Դեկտեմբերի 4-ին տեղի կունենա ԱՊՀ ԱԳՆԽ նիստը: