13 նոյեմբերի 2012 - 19:48 AMT
Մեքսիկայի հայտնի Ալապուլկո քաղաքը սնանկացել է

Ակապուլկոն սնանկացել է, ինչի հետ կապված խնդրում է Մեքսիկայի կենտրոնական կառավարությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերել: Այդ մասին, ինչպես հաղորդում է El Universal-ը, հայտարարել է առողջարանային քաղաքի զարգացման և պլանավորման քարտուղար Կառլոս Ալվարես Ռեյեսը: Նրա խոսքով, այժմ մունիցիպալ պարտքը կազմում է ավելի քան 2,14 մլրդ պեսո (շուրջ 160 մլն դոլար): Ակապուլկոյի քաղաքապետ Լուիս Վալտոն Աբուրտոն ստեղծված իրավիճակում մեղադրում է նախորդ քաղաքապետ Մանուել Անյորվեի քաղաքականությունը, ում օրոք քաղաքի պարտքն իբր աճել է 400 տոկոսով, ինչպես նաև քրեականացված մթնոլորտը:

Քաղաքապետը պարզաբանել է, որ քաղաքային բյուջեի դեֆիցիտը ծածկելու միջոցներ դեկտեմբերին կան, սակայն հունվարին արդեն աշխատավարձերը վճարելու միջոցներ չեն լինի, հաղորդում է Lenta.ru-ն: