13 նոյեմբերի 2012 - 20:37 AMT
ՀՀ նախագահ. Ֆրանսիայի հայկական սփյուռքը կապող օղակ է երկու երկրների միջև

«Նկարագրելով հայ-ֆրանսիական հարաբերությունները՝ ես հաճախ կիրառում եմ «ունիկալ» բառը»,- այդ մասին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ֆրանսիական Ֆիգարո թերթին տված հարցազրույցում:

«Ֆրանսիան բացել է իր դռները և սիրտը Հայոց ցեղասպանությունն ապրած հայերի համար: Այսօր Ֆրանսիայի հայկական սփյուռքը, որը հիմնականում ձևավորվել է 1915-ի արդյունքում, կապող օղակ է երկու երկրների միջև»,- ասել է նա: Երկրի նախագահի խոսքով, 2012-ը խորհրդանշական է, մեր երկրները տոնում են դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակը, որոնք աչքի են ընկել մեծ ձեռքբերումներով: «Մեր մշակութային և առևտրային կապերը շատ ակտիվ են զարգանում: Ֆրանսիան մեր երկրորդ ներդրողն է: Կան 155 ընկերություններ ֆրանսիական կապիտալով: Մեծ դեր են խաղում «Օրանժը», «Կրեդիտ ագրիկոլը», «Պեռնո Ռիկարը», «Ալկատելը» և այլն»,- ասել է նախագահը: