Ֆրանսիացի դատական քննիչները Ռամալահ քաղաքում նմուշներ կվերցնեն Յասեր Արաֆաթի աճյունից

Ֆրանսիացի դատական քննիչները Ռամալահ քաղաքում նմուշներ կվերցնեն Յասեր Արաֆաթի աճյունից

PanARMENIAN.Net - Ֆրանսիացի դատական քննիչները նոյեմբերի 26-ին պաղեստինական Ռամալահ քաղաքում հյուսվածքի նմուշներ կվերցնեն Պաղեստինի առաջնորդ Յասեր Արաֆաթի աճյունից, ում մահվան հանգամանքները հետաքննվում են Ֆրանսիայում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ռամալահ կմեկնեն երեք դատական քննիչներ: l'Express ասմագիրը, մեջբերելով անանուն աղբյուրները, հաղորդում է, որ նրանք Պաղեստինում կգտնվեն նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը: Նրանք Ֆրանսիա կտանեն նաև հանգուցյալի հագուստը և կհարցաքննեն մարդկանց, ովքեր շփվել են Արաֆաթի հետ 2004-ի հունվարի 1-ից հոկտեմբերի 28-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---