Թևան Պողոսյան. Մեր ՀԿ-ներում կենտրոնացած է մարդկային ու պրոֆեսիոնալ ներուժ, որն ունակ է շատ հեռուն գնալ13 նոյեմբերի 2012 - 21:21 AMT PanARMENIAN.Net - Այսօր ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը ներկայացրել է իր դիրքորոշումը ՀԿ-ների վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Այսօր պիտի խոսեմ մի երևույթի մասին, որն արմատացած է մեզանում և որի մասին մենք գրեթե չենք արտահայտվում: Խոսքս հասարակական հատվածի ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների կամ շարժումների մասին վերաբերմունքի մասին է, որը հաճախ արտահայտվում է քամահրանքի, վիրավորելու, «գրանտակերներ» պիտակավորման կամ հայրենասիրական դիրքերից փնովման տեսքով: Ավելին ասեմ, առանձին շրջանակներում կա կարծրացած հավատամք նման կազմավորումների հանդեպ, որ չակերտավոր մշակույթ է դարձել: Սա շատ ցավալի իրողություն է, որն իսկապես կա: Եվ չնայած, միևնույն է՝ ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնելու ու վաղ թե ուշ այս երևույթը վերանալու է, մեր իսկ շահերից է բխում ժամ առաջ նման չակերտավոր համոզմունքներից ու անհարիր խոսքից հրաժարվելը: Հավատացնում եմ ձեզ, որ այսօր մեր հասարակական կազմակերպություններում կենտրոնացած է մարդկային ու պրոֆեսիոնալ այնպիսի ներուժ, որն ունակ է շատ հեռուն գնալ: Հավատացնում եմ ձեզ, որ նրանց աշխատանքին քամահրանքով վերաբերելը որևէ մեկին օգուտ չի բերի. նրանցից շատերն իսկապես մրցունակ են և ամեն հաջորդ օր նրանց ձայնն ավելի լսելի է լինելու: Հավատացնում եմ ձեզ՝ պետականության ամրապնդման համար միայն գերատեսչական կաբինետներում կոստյում-փողկապով չեն աշխատում: Երբեմն վարձած բնակարանի մանրահատակին նստած ջինսով երիտասարդները շատ ավելին կարող են անել: Հավատացնում եմ ձեզ, որ հազարավոր միջազգային համաժողովներում ու բնապահպանությունից մինչև գենդերային հավասարություն թեմաներով հանդիպումներում հենց այդ նույն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն են, որ առանց հապաղելու արժանի հարված են հասցնում թուրք-ադրբեջանական կազմակերպված սադրանքներին: Ես ինքս բազում փառահեղ դեպքերի ականատեսն եմ եղել: Դիվանագետներն ամեն տեղ չեն հասնի, նեղ մասնագիտական հավաքներում ճյուղային պետական պաշտոնյաները կարող է լավ պատրաստված չլինեն, հասարակական ակտիվիստները շատ են, առանց բարդույթների են ու կռիվ են տալիս մինչև վերջ: Հայրենասիրական դիրքերից հարվածողներին ուզում եմ հավատացնել, որ եթե վաղը սահմանին հարկ եղավ. չնայած ոչինչ էլ չեմ ուզում հավատացնել, հայրենասիրությունը գույք չէ, որ սեփականաշնորհեն ու դեռ իրար հետ էլ համեմատեն: Տա՛ aտված, որ սխալված լինելում համոզվելու կարիքը ուղղակի չլինի: Ամփոփեմ խոսքս խնդրանքով, մի՛ վիրավորեք հասարակական հատվածի ակտիվիստներին, մի՛ անվանեք «գրանտակեր» ու մի՛ ստացեք «հարկակեր» պատասխանը: Հարգե՛ք նրանց աշխատանքը և, հավատում եմ, ի պատասխան կստանաք բազմապատիկ հարգանք»: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |