2013 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը կշսրունակվի

2013 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը կշսրունակվի

PanARMENIAN.Net - Ազգային ժողովն այսօր շարունակեց քննարկել ՀՀ 2013 թ. պետական բյուջեի նախագիծը: Հարակից զեկուցմամբ հանդես եկավ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Ներկայացնելով գալիք տարվա բյուջեի հիմնական թվային ցուցանիշները՝ նա հույս հայտնեց, որ կառավարությունը կշարունակի բարեփոխումների ճանապարհը: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նշեց, որ իրենք կողմ են բյուջեի հաստատմանը և Ազգային ժողովին առաջարկում են ընդունել համապատասխան որոշում:

Աժ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

«ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները կշարունակվեն Ազգային ժողովի՝ նոյեմբերի 14-ի նիստում, հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---