Խորխե Օռիկո. Հայաստանը մեզ համար կարևոր ռազմավարական գործընկեր է

Խորխե Օռիկո. Հայաստանը մեզ համար կարևոր ռազմավարական գործընկեր է

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 13-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Նիստին ներկա էին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոն և նրա գլխավորած պատվիրակությունը:

Ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Մեծարգո պարոն Օռիկո, շատ ուրախ ենք ՀՀ Ազգային ժողովում հյուրընկալել քաղաքական ու պետական գործչի, ով ներկայացնում է մի պետություն, որը սկիզբ դրեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին»: Խորհրդարանի ղեկավարը նշեց, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում Ուրուգվայի այդ քայլը և շնորհակալություն հայտնեց Խորխե Օռիկոյին ու բարեկամ Ուրուգվայի ժողովրդին:

Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահն իր ելույթում նշեց, որ Ուրուգվայը փոքր երկիր է, որի բնակիչները շատ նմանություններ ունեն հայերի հետ: Ըստ Խորխե Օռիկոյի՝ Ուրուգվայը եղել է և մշտապես կլինի մարդու իրավունքների պաշտպան: «Մենք թոռներն ենք այն ուրուգվայցիների, որոնք 1915թ.-ին բացեցին իրենց սրտերը՝ ընդունելու հետապնդվող ազգերին, որոնց թվում կային նաև հայեր»,-ասաց Խորխե Օռիկոն: Նշելով, որ Ուրուգվայն աշխարհում առաջին պետությունն է, որ օրենքի ուժով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Խորխե Օռիկոն տեղեկացրեց, որ իրենց երկրում գործում է հայերի ցեղասպանության թանգարան, և ամեն տարի ապրիլի 24-ին Ուրուգվայի խորհրդարանում հիշում են Հայոց ցեղասպանությունը, հարգում զոհերի հիշատակը: Ավելի քան 120 գործընկեր պետությունների մեջ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահը Հայաստանն առանձնացրեց իբրև կարևոր ռազմավարական գործընկեր:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---