14 նոյեմբերի 2012 - 10:39 AMT
Շախմատի ԱԱ. Հայտնի են հայ շախմատիստուհիների մրցակիցների անունները

Նոյեմբերի 14-ին Հանտի Մանսիյսկում կկայանա կանանց շախմատի աշխարհի առաջնության երկրորդ փուլը:

Արդեն հայտնի են հայ շախմատիստուհիների մրցակիցների անունները: Էլինա Դանիելյանը կհանդիպի Հարիկա Դրոնովալիի հետ (Հնդկաստան), իսկ Լիլիթ Մկրտչյանը` Նադեժա Կոսինցևայի (Ռուսաստան):

Շախմատիստուհիների առաջին հանդիպումը կկայանա այսօր:

Կանանց շարքում աշխարհի առաջնությունը կավարտվի դեկտեմբերի 3-ին, այն ընթանում է նոկաուտ համակարգով: