14 նոյեմբերի 2012 - 12:48 AMT
Ռուսաստանը վավերացրել է ՀԱՊԿ երկրներում ռազմական օբյեկտների տեղակայման մասին արձանագրությունը

Ռուսաստանը վավերացրել է ՀԱՊԿ երկրներում ռազմական օբյեկտների տեղակայման մասին արձանագրությունը: Համապատասխան փաստաթուղթը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Փաստաթղթով նախատեսվում է, որ ՀԱՊԿ պետությունները որոշում են ընդունում իրենց տարածքում երրորդ երկրների զորքերի (ուժերի) խմբավորման, ռազմական ենթակառուցվածքների օբյեկտների տեղակայման մասին միմյանց հետ անհապաղ խորհրդակցություններից հետո և պաշտոնական առարկությունների բացակայության դեպքում:

Արձանագրությունը նաև պարտավորեցնում է խորհրդակցությունների ու բանակցությունների միջոցով լուծել բոլոր վիճահարույց հարցերը, կապված փաստաթղթի կիրառման կամ մեկնաբանության հետ, հայտնում է «Բելտա» գործակալությունը:

Արձանագրությունը գործում է 1992թ. մայիսի 15-ին կնքված ՀԱՊԿ գործողության ողջ ընթացքում: Ավելի վաղ արձանագրությունն արդեն վավերացրել էին Բելառուսը, Հայաստանն ու Տաջիկստանը: