14 նոյեմբերի 2012 - 14:51 AMT
Իրանը մինչև գարուն կարող է կտրուկ ավելացնել միջուկային «Ֆորդո» օբյեկտի արտադրությունը

Թեհրանը բավականաչափ ավելացրել է միջուկային «Ֆորդո» օբյեկտի արտադրությունը, ուրանի հարստացումը շեշտակի ավելացնելու նպատակով, հայտնում է AFP գործակալությունը՝ ՄԱԳԱՏԷ-ի դիվանագիտական աղբյուրների վրա հղումով: Ինչպես հայտնում է «Ռուսաստանի ձայնը», այդ մասին, ինչպես ակնկալվում է, կասվի ՄԱԳԱՏԷ-ի նոր զեկույցում, որը հրապարակվելու է նոյեմբերի 16-ին:

Ըստ դիվանագետների, այս պահի դրությամբ Թեհրանն արդեն ամբողջությամբ հագեցրել է «Ֆորդո» օբյեկտը նոր ցենտրիֆուգերով, դրանց քանակը, ենթադրաբար, հասնում է 2,7 հազարի:

Այդ ցետրիֆուգերից միայն 700 է այժմ շահագործման հանձնված, սակայն, երբ բոլորը աշխատեն, Իրանը կկարողանա կտրուկ ավելացնել միջուկային օբյեկտի արտադրողականությունը:

Հզոր միջուկային զենքի ստեղծման համար ուրանը հարկավոր է հարստացնել 93,5 տոկոսով:

Նորագույն ցենտրիֆուգերի կիրառման դեպքում Իրանը կստանա մինչև 60 տոկոս հարստացված ուրան նավերի ատոմային ռեակտորների համար և հաջորդ փուլը կլինի բարձր հարստացված ուրանի ստացումը զենքի համար, գտնում են արևմտյան փորձագետները: