11 մայիսի 2005 - 10:18 AMT
ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼ. ՔՈՉԱՐՅԱՆ- ԷՐԴՈՂԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ ՄԱՅԻՍԻ 16-17 ՎԱՐՇԱՎԱՅՈՒՄ
Անկարայում ԵՄ դեսպանների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թաիբ Էրդողանը, ըստ ամենայնի, կհանդիպեն մայիսի 16-17 Վարշավայում կայանալիք Եվրոպայի Խորհրդի գագաթնաժողովի շրջանակներում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: «Թուրքիային հաճախ հորդորում են բացել Հայաստանի հետ սահմանը, սակայն, ոչ մի բան չտեսնելով ի պատասխան, Թուրքիան չի կարող դա անել»,-հայտարարել է նա: «Մասնավորապես, հայկական սփյուռքը չի ցանկանում, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները զարգանան եւ միջամտելու սխալ քաղաքականություն է վարում: Չնայած դրան, թուրքական կողմը դրական է վերաբերում Քոչարյանի հղած նամակին»,-ավելացրել է Ա.Գյուլը: Նշենք, որ նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը` պատասխանելով Հայաստանի հետ հարաբերությունների մասին հարցին նշել էր, թե «նախագահ Քոչարյանի հետ Մոսկվայում հանդիպում նախատեսված չէր, այդպիսի խնդրանքով Անկարային ոչ ոք չէր դիմել»: «Եթե Հայաստանը կատարի իր պարտականությունները, Թուրքիան նույնպես կանի այն, ինչ պահանջվում է տարածշրաջանի խնդիրների երկարատեւ ու արդար լուծումներն ապահովելու եւ հավասարակշռությունը երաշխավորելու համար», - ասել էր Էրդողանը: Նշենք նաեւ, որ ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net-ի թղթակցին Հայաստանի նախագահի աշխատակազմում տեղեկություն չունեն Քոչարյան-Էրդողան հնարավոր հանդիպման մասին: