14 նոյեմբերի 2012 - 17:28 AMT
Սաուլ Ալվարեսը կարող է աշխարհի չեմպիոնի տիտղոսի ևս մեկ կամավոր պաշտպանություն անցկացնել

Նոյեմբերի 13-ին Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC) հայտարարեց, որ մեքսիկացի բռնցքամարտիկ Սաուլ Ալվարեսը կարող է աշխարհի չեմպիոնի տիտղոսի ևս մեկ կամավոր պաշտպանություն անցկացնել փոքր միջին կարգում, հայտնում է Fightnews-ը:

Ալվարեսը հաջորդ մենամարտում պետք է տիտղոսի պարտադիր պաշտպանություն անցկացներ Լարա-Մարտիրոսյան զույգի հաղթողի հետ, սակայն նոյեմբերի 10-ին կայացած նրանց հանդիպումն ավարտվեց ոչ ոքի: Սակայն այդ բռնցքամարտիկների հանդիպումը հաղթողին չբացահայտեց, ուստի պարտադիր հավակնորդը չորոշվեց: