Վարդան Մինասյան. Ուրախ եմ, որ տարին ամփոփեցինք հաղթանակով

Վարդան Մինասյան. Ուրախ եմ, որ տարին ամփոփեցինք հաղթանակով

PanARMENIAN.Net - «Ուրախ եմ, որ տարին ամփոփեցինք հաղթանակով»,- Հայաստան- Լիտվա ընկերական հանդիպումից հետո (4:2) ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Մինասյանը խոստովանեց, որ այս տարին հավաքականի համար լավ չստացվեց, սակայն այս վերջին հաղթանակը դրական ազդեցություն կունենա: «Ես այսօր ևս մի բանի համար ուրախացա. եզրային պաշտպանի հարցում արդեն հանգիստ եմ, քանի որ երիտասարդԿամո Հովհաննիսյանը շատ լավ դրսևորեց իրեն: Սակայն դեռ դժվարին աշխատանքներ ունենք անելու»,- խոստովանեց Մինասյանը:

Ըստ նրա, Սարգիս Հովսեփյանը առաջիկայում կմեկնի Ռուսաստան և կհանդիպի հայազգի հարձակվող Միխայիլ Մարկոսովի հետ. «Եթե նա համաձայնի հանդես գալ մեր թիմում, ապա շատ լավ կլինի»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---