15 նոյեմբերի 2012 - 09:28 AMT
«Ժողովուրդ». Նոր բացահայտումներ լեզվաբանական համալսարանում. Զոլյանը բուհում ապօրինի կենտրոն է հիմնել

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի գործունեության վերաբերյալ սկանդալային փաստեր են ի հայտ գալիս: «Ժողովուրդ»-ը գրում է, որ ԵՊԼՀ-ում նրա պաշտոնավարման ժամանակ ստեղծվել է «Միջազգային լրագրություն» գիտաուսումնական կենտրոն, որը գործում է ապօրինի կերպով: Բանն այն է, որ նորաստեղծ կենտրոնը, ՀՀ օրենսդրության համապատասխան, պետք է ՀՀ ԿԳՆ կողմից ստանար թույլատրություն, ինչը չի արվել:

Ըստ թերթի՝ նման թույլտվություն չէր էլ կարող լինել, քանի որ տվյալ կենտրոնը չի համապատասխանում օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ պայմաններին: Այս կենտրոնի ղեկավար Տանյա Հովհաննիսյանը թերթի հետ զրույցում հերքել է այդ լուրերը. «Կենտրոնը գործում է ԵՊԼՀ համապատասխան օրենքով և հրամաններով»: «Ժողովուրդ»-ը գրում է, որ ՀՀ ԿԳՆ-ն այս ոլորտում արդեն իսկ սկսել է ուսումնասիրություններ կատարել: